19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Չինաստանը Հայաստանին հատուկ կարգավիճակ է տվել

Ապրիլի 22-ին կառավարության նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, որի արդյունքում՝ պետք է կտրուկ մեծանա Չինաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների թիվը: Դեռ անցած տարվա հուլիսին ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ ստորագրվել է հուշագիր՝ չինացի զբոսաշրջիկների խմբային ճամփորդությունը դեպի Հայաստան իրականացնելու մասին:

Այդպիսի ճամփորդությունների համար, Չինաստանում գործող օրենսդրության համաձայն, Հայաստանը պետք է ներառվի այդ երկրի իշխանությունների կազմած հատուկ ցանկում: Անցած տարեվերջին Չինաստանը Հայաստանին տվել է նման կարգավիճակ:

ՀՀ կառավարությանը մնում է մի քանի տեխնիկական հարցեր լուծել մուտքի արտոնագրերի հետ կապված, եւ Հայաստանը կբացվի խմբերով ճամփորդող չինացի զբոսաշրջիկների առաջ: Սա կարող է լրջորեն ավելացնել ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ