19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Սա կապված է Պուտինի այցի հետ.Տիգրան Խզմալյան/վիդեո/

Ազատության հրապարակում այս պահին մեկնարկում «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական նախաձեռնության հրավիրած հանրահավաք-երթը:

Նրանք այս հանրահավաքը հրավիրել են Հիմնադիր խորհրդարանի 6 կալանավորված անդամների համար: Հիմնադիր-խորհրդարանը նշում է, որ իրենք չեն նահանջելու ու իրագործելու են նախապես պլանավորվածը:

Ազատության հրապարակ են եկել նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ազատության հրապարակում են նաև Շանթ Հարությունյան և ընկերներ գործով դատապարտվածների, ինչպես նաև ազատազրկված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հարազատները:

Հիմնադիր խորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը նշեց, որ այս պահին Հայաստանում քաղբանտարկյալների թիվը տասնութն է:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը իր ելույթում ընդգծեց, որ ցեղասպանությունը շարունակվում է երկրի ներսում և Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավլիկ Մանուկյանի, Գևորգ Սաֆարյանի ձերբակալությունը կապված է Հայաստան՝ Պուտինի այցի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ