Առանց քթի երեխա է լույս աշխարհ եկել
Վերջերս ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում բացառիկ արատով երեխա է լույս աշխարհ եկել: Փոքրիկը ծնվել է առանց քթի ու քթանցքների, հայտնում է med-praktic.com-ը:
Նման անոմալիա հանդիպում է 197 միլիոն նորածիններից միայն մեկի մոտ:
Այն, որ փոքրիկը նման խնդիր ունի, առաջինը նկատել է նրա մայրը` փոքրիկի ծնվելուց անմիջապես հետո` ծնարանում:
«Երբ երեխային բերեցին, ես բղավեցի ու ասացի, որ նրա հետ մի բան այն չէ: Բժիշկները սկզբում ասում էին, որ երեխան բացարձակ նորմալ է, սակայն հետո ուշադիր նայեցին ու հասկացան խնդիրը»,- պատմում է մայրը:
Ծնվելուց անմիջապես հետո երեխան սկսել է բերանով շնչել, մի ամիս բժիշկները իրենց հսկողության տակ են պահել նրան ու հասկացել, որ երեխան այլ խնդիր չունի: Փոքրիկն այժմ տանն է, ծնողների հետ, նա բնականոն զարգանում է, մի քանի տարի անցնիրան պլաստիկ վիրահատության կընթարկեն, սակայն, ամենայն հավանականությամբ, նա երբեք չի կարողանա որեւէ հոտ զգալ: