19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արտագաղթ Ազատության հրապարակից

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը սխալ է համարում լրատվական դաշտում օգտագործվող արտահայտությունը, թե հասարակությունը ոչ մի կերպ չի պայքարում: «Հասարակության մեջ գերիշխում է արտագաղթողի հոգեբանությունը, և սխալ է ասել, թե հասարակությունը ոչ մի կերպ չի պայքարում: Նրանց մեծ մասն արդեն ցանկություն ունի Հայաստանից հեռանալու, ինչը ցույց են տալիս թեկուզ պաշտոնական տվյալները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:

Նա նշեց, որ բազմաթիվ առիթները, որ հասարակությանը պետք է ստիպեին ոտքի կանգնել, անցան և հասարակությունն այդպես էլ չպայքարեց: «Ինչպիսին է Գորիսում տեղի ունեցած սպանությունը, ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին, գոծազուրկների վերջին նպաստից զրկելու կառավարության որոշումը և այլն, կամ պարտադիր կենսաթոշակների դեպքում, որ վերաբերում է  մի քանի 100 հազար մարդու, այս բոլոր դեպքերում հասարակությունը ոտքի չելավ: Միայն քիչ թվով մարդկանց ենք տեսնում, և  զուգահեռ տեսնում ենք, որ հասարակության մոտ արտագաղթի հոգեբանությունը առաջացրել է պայքարի նոր ձև՝ հեռանալ»,-շեշտեց քաղտեխնոլոգը:

Փորձագետի խոսքով՝ Ազատության հրապարակում «թեժություն» չեղավ, սակայն սահմանի վրա եղավ այդ դա: «Ի վերջո, մարդ մի անգամ է ապրում, ու երբ չի համակերպվում իրականության հետ, հեռանում է: «Թեժություն» չեղավ Ազատության հրապարակում, այն եղավ Բագրատաշենում, Բավրայում, Զվարթնոցում, Շիրակի օդանավակայանում, այ այնտեղ «թեժ» էր իրավիճակը, որովհետև հայաստանյան իրականության հետ չհակարեպվողները հեռանում են»,-եզրափակեց Բադալյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ