19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիան գնո՞ւմ է հերթական ինտրիգին.պետք է զգուշանալ /վիդեո/

«Մարդկության էսօրվա երջանիկ պահերից էր ՝ էսօրվա բավականին մռայլ գույների մեջ: Անձը մի անձ է, որը Լատինական Ամերիկայի շունչը իր մեջ պարունակում է ու մեջը իրական ազատություն ունի: Հռոմի պապը իրական մարդկային համերաշխությունն է իր մեջ կրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով  Ապրիլի 12-ին` Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցած պատարագին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանը նշեց, որ երբ Հռոմի պապը մատուցում էր պատարագը՝ նույն ժամանակ  Պոլիսի Սուրբ Սոֆյա եկեղեցում, որը մզկիթի վերածվելուց հետո էլ արդեն 90 տարի գործում է որպես թանգարան, մինարեթների բարձրախոսները միացվում են և սկսվում են հաղորդումներ, որ սա քրիստոնեա-իսլամական բախում է և քրիստոնեական աշխարհը փորձում է հաշվեհարդար տեսնել մուսուլման աշխարհի նկատմամբ:

Մանուչարյանը հավելեց, որ մեզ բախումներից խուսափելու համար աչալրջություն է հարկավոր:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ