18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը հզոր հարված է Անկարայի ժխտողական քաղաքականությանը. Էդուարդ Շարմազանով

Ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը հզոր հարված է Անկարայի ժխտողական քաղաքականությանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

Նրա կարծիքով, վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի աշխուժացումը կարող է ճնշում գործադրել Անկարայի նկատմամբ և ստիպել վերանայել հայկական հարցի նկատմամբ իր քաղաքականությունը: «Սա վերջին ամիսներին եվրոպական կառույցների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ընդունված արդեն յոթերորդ բանաձևն է: Իսկ դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը թևակոխել է նոր, ավելի ակտիվ փուլ», – ամփոփել է փոխխոսնակը: 

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի լիակազմ նիստում ընդունվել է բանաձև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Բանաձևն ընդունվել է ապրիլի 14-15-ի քննարկումներից հետո` ձայների ճնշող մեծամասնությամբ: Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրախորհրդարանը հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին, ինչիպես նաև Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդին կոչ է արվում հետևել իր օրինակին: Եվրախորհրդարանը նաև առաջարկում է սահմանել Ցեղասպանությունների զոհերի հիշատակի միջազգային օր:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ