Ցնցող բացահայտում. հայտնի է դարձել,թե ով է սպանել Մերիլին Մոնրոյին /ֆոտո/
ԿՀՎ-ի 78-ամյա նախկին աշխատակից Նորման Հոջեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունների հրամանով սպանել է հանրահայտ դերասանուհի Մերիլին Մոնրոյին, հայտնում է worldnewsdailyreport.com-ը: Նա խոստովանել է, որ մի քանի տարիների ընթացքում իշխանությունների հրամանով 37 հոգու է սպանել:
Նման խոստովանություն նա արել է մահվան մահճում` Վիրջինիա նահանգի հոսպիտալներից մեկում:
ԿՀՎ-ի նախկին գործակալը ասել է, որ Մոնրոն միակ կինն է եղել, ում նա սպանել է, մնացածը տղամարդիկ են եղել:
Հոջեսը հայտարարել է, որ չի ափսոսում Մերիլին Մոնրոյին սպանելու համար, քանի որ ունեցել է ապացույցներ, որ Մոնրոն սիրային կապի մեջ է եղել ոչ միայն ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու, այլև՝ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ: Տղամարդը նշել է, որ Մոնրոն կարող էր ռազմավարական կարևորության տեղեկատվություն փոխանցել կոմունիստներին, իսկ ԱՄՆ-ը նման բան թույլ տալ չէր կարող:
Նա ասել է, որ 1962 թվականի օգոստոսի 5-ին ժամը 01.00-ին մտել է աստղի սենյակ և մահացու նյութ է ներարկել նրան, ինչն էլ հանգեցրել է Մոնրոյի մահվանը:
Հայտնի է, որ Մերիլին Մոնրոյին մահացած հայտնաբերվել է 1962 թվականի օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը՝ իր տանը: Մոնրոյի կողքին քնաբեր է հայտնաբերվել, ինչից էլ ենթադրել են, որ դերասանուհին ինքնասպան էեղել: