15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սպանախի օգտակար հատկությունները

Սպանախի օգտակար հատկությունները ապահովում են աչքերի լավ տեսողությունը, արյան նորմալ ճնշումը, մկանների ամրությունը, հղի կանանց մոտ՝ պտղի նորմալ զարգացումը, մաշկի պաշտպանվածությունը, նյարդային համակարգի առողջությունը, ոսկորների հանքայնացումը, կանխում է տարիքի հետ առաջացող մակուլադեգեներացիան, կատարակտը, աթերոսկլերոզը, սրտի ինֆարկտը, ունի հակաքաղցկեղային և հակախոցային հատկություններ: 

Սպանախը հարուստ է հանքանյութերով` կալիում, մանգան, ցինկ, մագնեզիում, երկաթ, կալցիում, վիտամիններով, գունանյութերով և ֆիտոսննդարար նյութերով: Սպանախը պարունակում է այնպիսի վիտամիններ, ինչպիսիք են՝ ֆոլիևյան թթու (Folic acid), նիացին (niacin), վիտամիններ` A, B6, C և այլ վիտամինների մնացորդներ: Մյուս կարևոր սննդարար նյութերից են տիամինը (thiamine), ռիբոֆլավինը (riboflavin), որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմի ամենօրյա ֆունկցիաների կատարման համար: Գունանյութերից սպանախը պարունակում է բետա-կարոտին (beta carotene) լյուտեին (lutein), քսանթին (xanthene) և քլորոֆիլին (chlorophyllin): Սպանախի առավելությունը նրանում է, որ այն չի պարունակում ճարպեր և ճարպային բաղադրիչներ:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ