16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Հալեպում շատ ծանր վիճակ է. արաբագետ

Օրերս Հալեպում և սիրիական մնացած հայաշատ քաղաքներում ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծություններ են իրականացնում:

Հրթիռակոծությունների արդյունքում բազմաթիվ ավերածություններ են եղել, կան շատ վիրավորներ, այդ թվում՝ հայեր:

Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Սա սիրիական ընդդիմադիրների պատասխանն էր՝ սիրիական կառավարական ուժերին»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ Հալեպում շատ ծանր վիճակ է տիրում, քանի որ երկու օր առաջ մի քանի  ծայրահեղական իսլամիստ խմբավորումների հաջողվել է գրավել Հալեպի արևմտյան Ալ Զահրա թաղամասում տեղակայված ռազմաօդային ուժերին պատկանող հետախուզության շենքը:

«Ակնհայտ է, որ թվարկված ահաբեկչական խմբավորումներից որոշների ետևում կանգնած է Թուրքիան: Նա փորձում է այս կառույցների միջոցով ապահովել իր ներկայությունը Սիրիայում: Այս խմբավորումներում մեծամասամբ ներգրավված են թուրքական ծագում ունեցող ծայրահեղականներ»,- նշեց արաբագետը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ