11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Աննախադեպ պատմական իրադարձություն էր». ինչ է քննարկել ՀՀԿ ԳՄ-ն

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, մասնավորապես երկրի նախագահի՝ Իտալիա կատարած այցը, Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը: Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Վատիկանում Հռոմի պապի մասնակցությամբ, աննախադեպ պատմական իրադարձություն էր: Ըստ նրա՝ այն Սուրբ աթոռի հետևողական քաղաքականության շարունակությունն էր: «Ակնհայտ է որ կաթոլիկ աշխարհի ղեկավարը իր քաղաքական դիրքորոշումները բանաձևում է՝ բացառապես ելնելով արժեքներից և ոչ թե քաղաքական շահերից»:

Աշոտյանը հավելեց, թե իրադարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երբ հայությունը միասնական է՝ անկախ իր կրոնական, քաղաքական և այլ տարբերություններից, ապա նվաճումները դառնում են իրականում շրջադարձային և պատմական: 

Ինչ վերաբերում է ԵՄ խորհրդարանի կողմից քննարկվող Ցեղասպանության հիշատակի օր հռչակելու որոշման բանաձևին, ապա Աշոտյանն ասաց: «Կարծում եմ՝ ԵԽ-ում համապատասխան բանաձևի քննարկումն ու քվեարկությունը պետք են լինի եվրոպական քաղաքական վերնախավի քաղաքականության երդում Եվրոպական արժեհամակարգին, մերժողականությունն ինքնին պարսավելի երևույթ է»: Նա շեշտեց, որ մարդկության դեմ գործած ոճիրների դադապարտումը չպետք է կախված լինի քաղաքական շահից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ