11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞վ է այն հանճարը, որ մեկ տարում կարող է…/վիդեո/

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի  կարծիքով` անկախության 25 տարիների ընթացքում բավականին լուրջ բացթողումներ են եղել և ցանկացած կառավարություն, որը գալիս է իշխանության, որոշակի բեռ է ստանձնում:

«Ես չեմ տեսնում բոլոր հնարավորությունները, որ կախված են վարչապետից: Պարզ ասած՝ ես չեմ կարծում որ միայն վարչապետը կարող է ամբողջ միջավայրը այնպես փոխել, որ այն խնդիրները, որ դրված են իր առջև լուծի»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Մանասերյանը գտնում է, որ մի մարդը չի կարող հրաշքներ գործել և մեկ տարում չի կարող վերաքանդել տարիների ավերվածը.« Ես ուղղակի նման արտահայտությունները սահմանափակելու համար ուզում եմ հարց տալ, ո՞վ է այն հանճարը որ մեկ տարում կարող է հանգուցալուծել բոլոր էն խնդիրները, որոնք նախորդ տարիներին ծառացել են մեր երկրի առջև»,-նշեց տնտեսագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ