Կինը միանգամից 10 տղամարդու հետ է ամուսնացել
39-ամյա ամերիկուհի Լիանա Բարրենտոսը դատարանի առաջ է կանգնել միանգամից 10 տղամարդու խաբելու համար:
Մինչ հազարավոր աղջիկներ երազում են ամուսնանալու մասին, Լիանային հաջողվել է 1999 թվականից սկսած` 10 անգամ ամուսնանալ եւ ոչ մի անգամ չբաժանվել: Միայն 2002 թվականի ընթացքում կինը 5 անգամ պսակադրվել է տարբեր տղամարդկանց հետ, եւ վերջիններից ոչ ոք մյուսների գոյության մասին անգամ պատկերացում չի ունեցել, հայտնում է New York Daily News-ը:
Կինն ամեն անգամ պաշտոնապես է ամուսնացել` կեղծելով փաստաթղթերը: Թե ինչու է կինը նման բան արել, եւ ինչպես է հաջողվել նրան այնպես անել, որ 10 ամուսինները չեն կասկածել մյուսների գոյության մասին, առայժմ պարզ չէ: