19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք արխիվներում թաքցնելու ոչինչ չունենք. Հ. Նաղդալյան

 Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ  նախագահ Անն Բրասերի և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների  միջև  հանդիպումը, որի ընթացքում մի շարք կարևոր հարցերի քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Այս համատեքստում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հ. Նաղդալյանը տիկին Բրասերի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի կողմից անվերջ նախապայմանների լեզվով խոսելու հանգամանքի վրա, որի ևս մեկ փորձն են պատմագիտական արխիվների մասին խոսակցությունները:

«Մենք արխիվներում թաքցնելու ոչինչ չունենք», – նկատել է Նաղդալյանը,-,«Ունենք  աշխարհասփյուռ հայություն, որը հենց փաստացի վկայությունն է այդ ամենի»: 

Դիմելով ԵԽԽՎ նախագահին, որպես հեղինակավոր քաղաքական գործչի , Հ. Նաղդալյանը հորդորել է ռեալ գնահատական տալ և կուլ չգնալ միջազգային հանրությանը եւս մեկ անգամ թյուրիմացության մեջ գցելու թուրքական «տրյուկին»:

Պատվիրակության ղեկավարը խոսել է նաև հայ-թուրքական արձանագրությունների կասեցման  վերաբերյալ, նշել, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ