15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոգին հաղթեց ժամանակին

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է ապրիլի 12-ին Հռոմի սբ. Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված պատարագին.

«Հայ առաքելական եկեղեցու հազարյոթհարյուրամյա պատմության մեջ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու աթոռանիստ Սբ. Պետրոս տաճարում այսօր հնչեց Հայոց զույգ հայրապետների աղոթքը. մեր հավաքական ներաշխարհը ի ցույց դրվեց Սբ. Պետրոսի հրապարակում հավաքված բազմահազար ուխտավորներին և հեռուստատեսությամբ սուրբ պատարագին հետևող բազմամիլիոն հավատացյալներին:

Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջը երբեք չէր հնչել այսքան բարձր ու այսքան համոզիչ, այսքան համահունչ մեր քրիստոնեական ինքնությանը: Ապագա սերունդները պատմության դասագրքերում կկարդան ու ըստ արժանվույն կգնահատեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած Սուրբ պատարագը՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ժամանակը դեռ առավել ցայտուն կիմաստավորի այն, որ Վերածննդի ակունքներում կանգնած Սբ. Գրիգոր Նարեկացին այլևս «տիեզերական եկեղեցու» վարդապետ է:

Այս օրը պատասխանեց նաև հարցին, թե ինչպես է ստացվել, որ չնայած պատմության բերած ահասարսուռ արհավիրքներին, մենք այսօր կանք, կանք որպես համախմբված ժողովուրդ, ունենք մեր անկախ պետականությունը, ունենք երազանքներ, որոնք դեռ պետք է ի կատար ածվեն: Այսօր ոգին հաղթեց ժամանակին, հավերժը՝ անցողիկին:

Աստված պահապան աշխարհասփյուռ հայությանը և մեր անկախ պետականությանը»,-ֆեյսբուքյան հանրագրում կիսվել է պատգամավորը :

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ