15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ֆրանցիսկոս պապը հայերի սպանդը կոչեց «Ցեղասպանություն». BBC

BBC Breaking News -ը իր թվիթերի պաշտոնական էջում գրում է

Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայսրությանում հայերի սպանդը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է». ասում է Հռոմի պապը: 

Պոնտիֆիկոսը, ով կապ է պահպանել հայկական համայնքի հետ դեռևս Արգենտինայում ծառայելու ժամանակ, մեկնաբանել է, որ իր պարտքն է համարում անմեղ տղամարդկանց, կանանց, երեխաների, երեցների և եպիսկոպոսների հիշատակը հարգելը, ովքեր առանց պատճառի դաժանաբար սպանվեցին հարյուր տարի առաջ կատարված դեպքերի ժամանակ:

«Սիրելի՜ հայ եղբայրներ և քույրեր, այսօր խոցված սրտով հիշում ենք այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը: Հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Չարիքը ծածկել՝ նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»,- NBC News-ի փոխանցմամբ` ասել է Պապը:

Նրա խոսքով`մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել:  «Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ»:

Նա նշել է, որ, ցավոք սրտի, այսօր էլ մարդկությունն ապրում է մի տեսակ ցեղասպանություն, քանզի բազում քրիստոնյաներ այսօր շարունակում են դաժանաբար սպանվել, գլխատվել, խաչվել, կենդանի այրվել կամ բռնի կերպով տեղահանվել նաև իրենց ազգային պատկանելության համար: Եվ պատճառը, ըստ Հռոմի Պապի, համընդհանուր լռությունն է:

«Չարիքը չի գալիս բարի Աստծուց, այլ արդյունք է մարդկային դաժանության: Ուրեմն եկեք Աստծո անունով մեր աչքերը հառենք Հարուցյալին, ով հաղթել է չարիքին ու մահվանը»,- եզրափակել է իր խոսքը Հռոմի Պապը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ