05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Հեծանվարշավ-ուխտագնացություն Էջմիածին նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Ապրիլի 12-ին «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հեծանվարշավ-ուխտագնացություն է կազմակերպվել` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Արշավը մեկնարկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, որտեղ հեծանվորդ-ուխտագնացները ծաղիկներ են դրել, որից հետո` հեծանվորդ-ուխտագնացները Էջմիածին տանող մայրուղով շարժվեցին դեպի Մայր Աթոռ Սբ. Էջմիածին` մասնակցելու Սուրբ Պատարագին և հարգանքի տուրք մատուցելու Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տարածքում տեղադրված՝ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Ուխտագնացության ավարտին ընթերցվել է երկու նամակ տարբեր բովանդակություններով, որոնցից մեկը հասցեագրված է Ցեղասպանությունը ընդունած պետություններին` շնորհակալության, իսկ մյուսը` Ցեղասպանությունը չընդունած պետություններին` Ցեղասպանության փաստը ընդունելու և համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու ուղերձով: Հաջորդ օրը նամակները կազմակերպության անդամները կհանձնեն համապատասխան դեսպանատներ:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ