21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ապրիլի 9-ին Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց որոշում, որով կարևորվում է Թուրքիայի և Հայաստանի կողմից իրենց պատմության վերաբերյալ ընդհանուր համաձայնության ձեռքբերումը, համոզմունք հայտնվում, որ փոխադարձ ըմբռնումի հասնելը 1915 թվականի վերաբերյալ անհրաժեշտ է երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթացի համար, հույս է հայտնվում առ այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգոկոչման միջոցառումները Նիդերլանդներում և այլուր իրենց ներդրումը կբերեն ներգրավված համայնքների միջև հարգանքի ու միմյանց ընդունման ձևավորմանը, հանձնարարվում է կառավարությանը, 2004թ. կոնսենսուսով ընդունված Ռաուֆուտի որոշմանը համահունչ, երկկողմանիորեն և ԵՄ համատեսքսում շարունակել կոչ անել Թուրքիայի կառավարությանը նոր խթան հաղորդել Հայաստանի հետ մերձեցմանը և հաշտեցման եզրեր փնտրել Հայաստանի կառավարության հետ:

Որոշումն ընդունվել է 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ