29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հռոմի պապի կողմից պատարագը նաեւ քաղաքական մեծ նշանակություն ունի»

Գործնական քայլեր պետք է իրականացնել` Ցեղասպանության հետեւանքը թեթեւացնելու համար: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը: Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը Ցեղասպանության 100-ամյա տարիլիցին նվիրված մի շարք միջոցառումներ է իրականացնում:

«Դրանցից մեկը տեղի ունեցավ Էջմիածնում, այս գիտաժողովին առաջին անգամ քննարկվեց հայ հոգեւորականների դերը Ցեղասպանությունից ազատվածներին օգնելու հարցում: Եվ մենք տեսանք, թե որքան են հոգեւորականներն օնգել ու աջակցել Ցեղասպանությունից մազապուրծ եղած անձանց»,- ասաց նա` նշելով, որ ապրիլի 28-ին եւս համերգ է սպասվում:

Բանախոսը ներկայացրեց նաեւ իրենց եւ եւս 5 հասարակական կազմակերպությունների համատեղ ծրագիրը, որով իրենք կօգնեն Մարտունի գյուղին, որտեղ հաստատվել են Ցեղասպանությունից փրկված հայերը:

Ասուլիսին ներկա Կալիֆորնիայի «Նորթրիջ» նահանգային համալսարանի հայագիտական ծրագրերի ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասյանը ներկայացրեց միջոցառումները, որոնք կիրականացվեն Կալիֆորնիայում:

Նա նշեց, որ այս տարի թե Հայաստանում, թե ողջ աշխարհում բոլոր միջոցառումներն ուղղված են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարիլիցին: Նա նշեց, որ Կալիֆորնայում միջոցառումները սկսվել են դեռւես նախորդ տարվանից, հոկտեմբերին մեծ գիտաժողով են իրականացրել, հունվարին համերգ է տեղի ունեցել:

«Մեծ գիտաժողով տեղի ունեցավ, որի շրջանակներում 4 թեմա քննարկվեց` ինչպես պետք է ուսումնասիրել Ցեղասպանությունը, վերապրածներին լեզվի պահպանման հարցը, իսլամացված հայերի խնդիրն ու հայ դատի հարցը»,- ասաց նա:

Պրոֆեսոր Շեմմասյանը նշեց, որ Կալիֆորնիայում միջեկեղեցական հոգեհանգստյան արարողություն տեղի կունենա: Ապրիլի 24-ին Հոլիվուդում բազմահազարանոց հայերի մասնակցությամբ քայլերթ տեղի կունենա. «10 կիլոմետր կքայլեն դեպի Թուրքիայի հյուպատոսարան, եւ այդպիսով բոլորին ցույց կտանք, թե ինչ է եղել 100 տարի առաջ եւ եւս մի ճնշում կգործադրենք Թուրքիայի վրա»,- ասաց նա` նշելով, որ ապրիլի 25-ին եւս ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում միջոցառումներ են սպասվում:

Խոսելով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին` բանախոսը նշեց, որ ԱՄՆ-ի 50 նահանգից 43-ը ճանաչել են Ցեղասպանությունը, ինչը եւս շատ կարեւոր է:

«Անկախ նրանից, թե Օբաման կարտասանի Ցեղասպանություն բառը, թե ոչ, մշտապես պետք է Ցեղասպանության մասին հիշեցնող միջոցառումներ տեղի ունենան»,- ասաց նա:

Վահրամ Շեմմասյանը նշեց նաեւ, որ այսօր սփյուռքում ինքնության ճանաչման խնդիր կա, ու պետք է աշխատել այդ ուղղությամբ: «Դա լուրջ հարց է, դրսում ծնվող հայերը հաճախ հեռանում են հայկական արմատներից, դրա համար պետք է ճանաչողական ծրագրեր իրականացնել»,- ասաց նա:

Անդրադառնալով ապրիլի 12-ին Հռոմի պապի կողմից Ցեղասպանության զոհերի հիշատակին տրվելիք պատարագին` բանախոսը նշեց, որ Վատիկանի այս որոշումը մեծ նշանակություն ունի:

«Չնայած Պապը հոգեւոր առաջնորդ է, սակայն նրա այս քայլը քաղաքական մեծ նշանակություն եւս ունի, Պապի հզորությունը գիտակցելով` ողջ աշխարհի հայերը պետք է հպարտություն զգան: Մեզ բոլորիս համար մեծ նշանակություն ունի նաեւ Գրիգոր Նարեկացու սրբադասումը: Այդ օրը Վատիկանում տեղի ունեցած իրադարձությունը մեծ նշանակություն պիտի ունենա, մեծ հնչեղություն, եւ սա եւս մի ապտակ կլինի Թուրքիայի համար»,- ասաց նա:

Անդրադառնալով Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցին` բանախոսը նշեց, որ այս այցը շատ դրական էր, քանի որ եթե միլիոնավոր դոլարներ էլ ծախսեինք, նման հնչեղություն չէինք կարող ստանալ ողջ աշխարհում, ինչպիսին Քիմ Քարդաշյանի այցը առաջացրեց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ