Շատ ափսոս …

Երեկվա եւ այսօրվա «մարդաշատ» հավաքները նայելուց հետո մտածեցի, որ շատ ափսոս են մեր տղամարդիկ, որ իրենք իրենց ճղում են այս ժողովրդի համար:
Այս մասին իր ֆեյսբուքյան հանրագրում գրել է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Բարսեղյան- Սեֆիլյանը.«այս ժողովուրդը արժանի է իրենց ունեցած իշխանություններին, շատ հարիր են միմյանց, քանի որ չեն ձգտում փոփոխություններ անելու, նստում են տունն ու գրում: Ու միայն այդքանով են սահմանափակվում: Չէ, իսկապես, ես վստահ գիտեմ, որ սերժից ու ռոբիկից ու լևոնից ավելի լավը չեք կարող ունենալ: ՀԱԶԱՐ ԱՓՍՈՍ ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ»:
Ժիրայր Սեֆիլյանի կինն ակնարկում է ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա ընկերներին ազատ արձակելու պահանջով անցկացված բողոքի ակցիաները, որոնք խիստ սակավաթիվ էին: Ոստիկանների թիվը ավելին էր, քան ակցիայի մասնակիցներինը: