15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տո խելոք. Շարմազանովը` ՀԱԿ-ին /վիդեո/

«Սա այն դեպքն է, երբ մեր բոլորիս տեսակետը հիմնականում նույնն է: Այո, անհրաժեշտություն կա նման հայտարարություն ընդունելու համար, և միանգամից նշեմ՝ ՀՀԿ-ը միաձայն կողմ է քվեարկելու այս հայտարարությանը»,-այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով մի շարք պատգամավորների հեղինակած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին: Շարմազանովը նշեց, որ միգուցե ելույթ չունենար, եթե իրենից առաջ որոշ պատգամավորներ հայտարարություններ չանեին, որոնք չի կարելի անվանել ազգային ու պետական շահերը սպասարկող: Նշենք, որ քննադատական ելույթով էր հանդես եկել ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

«Միգուցե կարող է սպասարկել այլ շահեր, բայց ոչ երբեք Հայաստանի հանրապետության ու հայ ժողովրդի: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է էթիկա ունենա , և երբ մի բան ասում է, պետք է լսի նաև պատասխանը: Մենք միշտ պատրաստ ենք լսելու»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ ՀԱԿ պատգամավորը բացակայում էր դահլիճից: «Բայց քանի դեռ այստեղ չեն, իրենց շեֆը, կարծում եմ, հետաքրքրությամբ կլսի, մանավանդ խոսքս էլ ուղղված է իրենց քաղաքական առաջնորդին:

Նախ՝ 25 տարին ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմով հանդերձ, ինչպես բուրբոնների մասին էին ասում, ոչինչ չի մոռացել և ոչին էլ չի սովորել: Հայոց պետականության այս ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը ցեղասպանության միջազգային ճանաչման, իսկ ըստ իս՝ պարտվողական քաղաքականությունն ընդունելի չէ ոչ միայն ՀՀ քաղաքական ուժերի մեծամասնության, այլև հայ հասարակության ու սփյուռքի կողմից, և միգուցե դա է ջղաձգումների մեջ գցել հարգարժան պարոնին»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Նա ասաց, որ այս ամենից խոսում են մարդիկ, ովքեր իրենց քաղաքական հիմքում դրել են «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» թեզը, մարդիկ, ովքեր ցեղասպանության միջազգային ճանաչումը չեն էլ դրել իրենց քաղաքականության հիմքում և այսօ խոսում են ուրացումից: «Գողն առաջինն է գոռում՝ բռնբեք գողին: Մարդ, որ այս ամբիոնից ասում է, որ պահանջատիրությունը սխալ է, այսօր այն քաղաքական ուժերին, ում օրոք ՄԱԿ-ի ամբիոնից մինչև Եվրոպառլամենտի ամբիոն մեր պատգամավորներն ու պետության առաջնորդը խոսում է ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման ու ժխտողականության քրեականացման մասին, խոսում է ուրացումից: Հիմա ո՞վ է ուրանում»:

Շարմազանովը հիշեցրեց, որ այստեղ շատ է խոսվել Ղարաբաղի շահի մասին, սակայն ՀԱԿ-ի ներկայացուցիչները  վտանգում են այդ շահը: Նա նշեց, որ մեջբերում են Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածները. «Կարդացել ենք մենք, 13-րդ կետում գրված է՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը հստակ կապ ունի ղարաբաղյան պրոցեսի հետ: Մենք այս հինգ տարի է՝  ասում ենք, որ չի կարող Թուրքիան դերակատարում ունենալ ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ, մարդիկ գալիս, ասում են, որ կապ ունի: Իսկ ո՞վ է ասում նաև, մի հատ հիշեք երկու պետություն՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հիմա ո՞վ է ուրացողը, ո՞վ է մտածում պետության շահի մասին, իրե՞ք»,- հարցնում է ԱԺ փոխնախագահը:

«Մի հատ կողմնորոշվի, եթե դեմ ես միջազգային ճանաչմանը, տղամարդավարի կանգնի ու ասա, որ դեմ ես ու էլ մի ասի, որ հաշտեցման գործընթացի ժամանակ եղավ ուրացում»,-կոչ արեց նա: Ապա նա հիշեց առաջին նախագահի ու ՀԱԿ պատգամավորների հայտարարությունները, թե համահայկական հռչակագիրը նախագահ Սերժ Սարգսյանի հռչակագիրն է: «Տո խելոք, ողջ հայ ժողովրդի շահերը սպասարկողն է հռչակագիրը»: Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը նման հայտարարություններ է անում, քանի որ իր իշխանության ժամանակ չի արել այս քայլերն ու բարդույթավորված է այդ պատճառով: 

«Կներեք, որ մի քիչ բորբոքվեցի»,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ