25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սիրո անհավանական պատմություն` 60 տարվա տարիքային տարբերությամբ

60 տարվա տարիքային տարբերությունը չի խանգարել ամերիկացիներ Գրեգոր Քոլլինզին եւ Մարիա Ալտմանին սիրել միմյանց:

Woman.ru-ն ներկայացրել է այս զույգը սիրո անհավանական պատմությունը:

 32 տարեկանում Գրեգորը որոշեց թողնել անհաջողակ դերասանի իր կարիերան եւ սկսեց տարիքով մարդկանց խնամքով զբաղվել:  Այդ տարիքով կինը Մարիա Ալտմանն էր, ով Հոլոքոստի վերապրածներից է եւ Գուստավ Կլիմտի հանրահայտ նկարներից մի քանիսի ժառանգորդուհին:

Այժմ Գրեգորը պատմում է, որ սիրահարվել է 92-ամյա Մարիային առաջին հայացքից: Կինը նույնպես սիրահարվել է երիտասարդին, նա պատմել է, որ նրա հետ միասին կրկին երիտասարդացել է: Գրեգորը պատմում է, որ նրանց միջեւ միայն պլատոնական սեր է եղել, եւ նրանք մշտապես միասին են եղել: Ցավոք, զույգի երջանկությունը երկար չտեւեց, 3 տարի անց 95 տարեկան հասակում Մարիան մահացավ:

Գրեգորը իրենց սիրո մասին գիրք է գրել « The Accidental Caregiver: How I Met, Loved and Lost Legendary Holocaust Refugee Maria Altmann» վերանգրով, եւ նրանց սիրո մասին իմացել է ողջ աշխարհը: Շուտով գրքի հիման վրա պիես բեմադրվեց:

Շուտով Մարիա Ալմանի կյանքի մասին նաեւ ֆիլմ դուրս կգա մեծ էկրաններ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ