15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դա աբսուրդ է, բարեկամներս» /վիդեո/

Ազգային ժողովը քննարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին հայտարարության տեքստը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հանդես գալով արտահերթ ելույթով, ասաց, որ արժեքավոր է այս հայտարարությունը: Նա նշեց, որ ցեղասպանություններն անկախ նրանից՝ ում կողմից են եղել, երբ ու որտեղ, պետք է դատապարտվեն: «Մենք  ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ենք, և շատ բնական է, որ պետք է հայտարարություն ընդունենք, կոչով հանդես գանք միջազգային հանրությանը, տարբեր երկրների խորհրդարաններին ու միջխորհրդարանական ու տարբեր միջազգային կառուցներին, որպեսզի նրանք դատապարտեն Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ սա այս հայտարարության առաջին սկզբունքն էր, որը շատ կարևոր է: «Երկրորդ 100-րդ տարելիցով մեր պայքարը չի ավարտվում, այլ սկսվում է և պատահական չէ այս հայտարարության մեջ ժխտղականությունը քրեականցնելու պահանջը»,-նշեց ԱԺ փոխնախագահն ու հավելեց, որ արդեն չորս երկիր ընդունել է ժխստղականությունը դատապարտող օրենք: Նա ընդգծեց, որ եթե պատգամավորները, հայ դիվանագետները չխոսեին ցեղասպանության մասին, ապա նման բան չէր լինի:

Շարմազանովը համաձայն է՝ մեր երկրում տեսակետի բազմազանություն կա, բայց մենք պետք է ցույց տանք, որ ժխտողակնությունը նույնքան վտանգավոր ու հանցավոր է, որքան ցեղասպանություն իրականացնելը: «21 րդ դարում ժխտողականությունը պետք է քրեականորեն պատժվի»,-նկատեց նա: Նա համաձայն չէ այն հռետորների հետ, ովքեր ասում են, որ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը պետք է լինի Հայոց սփյուռքի մենաշնորը: «Դա աբսուրդ է բարեկամներս, ինչ է թե չվտանգենք Թուրքիայի հետ հարաբերություները: Է Թուրքիան երբ է ճանաչել ցեղասպանությունը որ»,-հարցնում է նա:

ԱԺ փոխնախագահը համոզված է, որ Հայոց ցեղսպանության հարցում պայքարի կենտրոնը պետք է լինի Երևանը, և բոլորը պիտի գիտացեն, որ պոշտոնական Երաևնը հետևողական է լինելու ժխտողակնության դեմ պայքարում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ