Դերասան Դավիթ Մարդյանը նշանվել է /ֆոտո/
ESem.am-ը գրում է.
Դերասան Դավիթ Մարդյանի ընկերուհի ունենալու մասին ESem.am-ը պատմել է: Այն ժամանակ դերասանը նշել էր, որ իրենց միջև ամեն ինչ ավելի քան լուրջ է, ինքն ու սիրելին վաղուց են իրար ճանաչում: «Մենք ընտանիքներով վաղուց ենք միմյանց ճանաչում: Եկավ մի շրջան, երբ որոշեցինք ու սկսեցինք ընկերություն անել»,-ասել էր դերասանը:
Անցած տարի էլ մեր լրատվամիջոցի հետ զրույցում դերասանը հայտնել էր, որ առաջիկա նպատակներից է ընտանիք կազմելը: Օրերս մեզ հայտնի է դարձել, որ Դավիթը նպատակի իրականացման ճանապարհին է. դերասանը նշանվել է: Մեր տեղեկություններով` նրա ընտրյալը` Սեդան, բնակվում է ՌԴ-ում, որտեղ էլ տեղի է ունեցել զույգի նշանադրությունը:
Դավիթը հայտնել էր նաև, որ իրենք կամուսնանան այն ժամանակ, երբ ինքը հեռուստատեսությունից ու մարդկանց ուշադրությունից հեռու կլինի:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: