13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քիմ Քարդաշյանը գրություն է թողել ռեստորանի պատին /ֆոտո, վիդեո/

Նախօրեին երեկոյան Քիմ Քարդաշյանը ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր եւ քրոջ` Քլոեի հետ ժամանեց Երեւան: Օդանավակայանում նրանց դիմավորեցին աղուհացով, այստեղ բազմաթիվ երկրպագուներ ու լրագրողներ էին հավաքվել: Քիմն ընտանիքի հետ կանգ է առել Մարիոթ հյուրանոցում` նախագահական համարում:

Ավելի ուշ Քիմ Քարդաշյանը Թվիթերի իր էջում գրել է, որ շատ շնորհակալ է ջերմ ընդունելության համար, առաջին հերթին պատրաստվում է համտեսել հայկական ուտելիքները եւ ծանոթանալ իր պապերի երկրի հետ:

Քարդաշյանի ընտանիքն ընթրել է Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում, որտեղի պատին Քիմը գրություն է թողել` նշելով, որ ուտելիքը շատ համեղ էր:

Տեսանյութը` Tert.am-ի

Լուսանկարները` kamoblog

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ