18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Շարմազանովը հիշեցնում է երկրորդ նախագահին

«Սահմանադրական բարեփոխումների մասին մենք մեր կարծիքն ասել ենք և մնում ենք մեր կարծիքին` անկախ ձեր նշած հարգարժան անձի կարծիքից: Բազմակարծություն է, ամեն մեկս ունի մեր կարծիքը: Նա ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, հասարակությունը կորոշի հանրաքվեի արդյունքում»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ արձագանքելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե սահմանադրական բարեփոխումների կարիք չկա:

Իսկ Քոչարյանի այն դիտարկմանը, որ Հայաստանում չկա կայացած կուսակցություն, որը խորհրդարանական համակարգի պարտադիր պայմանն է, Շարմազանովը պատասխանեց. «Ոչ թե մի կուսակցություն, այլ մի քանի կուսակցություն»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի այն տեսակետին, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բացասական դեր են կատարել հայ-թուրքական արձանագրություններն, ապա ՀՀԿ խոսնակը նկատեց. «Պարզապես երկրորդ նախագահին հիշեցնեմ, որ ընդամենը վերջին շրջանում երկու երկիր քրեականացրել է ժխտողականությունը: Կարծում եմ` յուրաքանչյուր ղեկավար կհպարտանար, որ իր կառավարման ժամանակ լինեին պետություններ, որոնք միասնական կքրեականացնեին ժխտողականությունը»: 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ