Գյուղում ընտանիք կար, որի մասին մոռացել էին հայերին կոտորողները. Պատրիկ Ֆիորի
Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին «France 2» հեռուստատեսության եթերում խոսել է իր մանկության հիշողությունների և Հայոց ցեցասպանության մասին: «Փարիզի աստվածամոև տաճար» հայտնի մյուզիքլում Ֆեբուսի դերով համաշխարհային ճանաչում ստացած Պատրիկ Ֆիորիի իրական ազգանունը Շուշայանն է: Նա ֆրանսիական հեռուստաալիքի եթերում պատմել էր իր հայկական արմատների մասին, հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ֆրանսիական Non-Stop People պարբերականը:
«Ես էլ եմ Ցեղասպանություն վերապրած: Հորս երկար ժամանակ պահանջվեց, մինչև նա պատմեց մեզ դրա մասին, քանի որ չէր ուզում ցավ պատճառել մեզ: Այդ ժամանակ ես 13-14տարեկան էի: Դրանից առաջ մեր տանը այդ թեմայի վերաբերյալ արգելք էր դրված: Սակայն, մի օր ես պահանջեցի բացատրել եղելությունը: Նա ինձ ասաց, որ մի գյուղում ընտանիք կար, որի մասին մոռացել էին գյուղում հայերին կոտորողները: Այդ տան բոլոր անդամներըաղոթում էին՝ սպասելով, որ իրենց տուն էլ են մտնելու: Սակայն իրենց մասին մոռացել էին, և դա Շուշանյանների ընտանիքն էր», – ասել է Պատրիկ Ֆիորին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում: