18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ապրիլի 24-ին քաղաքացիների եւ լրագրողների մուտքը ցեղասպանության հուշահամալիր կլինի ժամը 14:00-ից

Ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո: Բանն այն է, որ մինչ այդ՝ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները:

Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լինելու են օտարերկրյա բարձրաստիճան այլ պատվիրակություններ եւս․ հնարավոր է՝ Հայաստան ժամանեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն` ապրիլի 24-ին մինչեւ ժամը 14:00-ն հյուրերի անվտանգության նկատառումներից ելնելով` լրագրողների մուտքը ցեղասպանության զոհերի հուշահամալիր արգելվելու է, հեռարձակումը տեղի է ունենալու տարածքում տեղադրված մեծ էկրանի վրա, որտեղից լրագրողները կարող են հետեւել ընթացքին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ