18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք չի շատ ոգևորվել, նույն Գալիպոլիի բանակն ուղիղ 3 տարի անց խայտառակ պարտություն է կրել Սարդարապատում. Է. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին  անդրադարձավ Կիպրոսի Հանրապետության  խորհրդարանի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծին:

«Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն դատապարտեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու դեմ օրինագիծ: Սա խոսում է այն մասին, որ Կիպրոսի խորհրդարանը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, հին հունական ժողովրդավար սկզբունքներին, և ԵՄ անդամ Կիպրոսի պետությունը դատապարտում է ոչ միայն ցեղասպանությունը, այլ թուրքական ժխտողականությունը»,-ասաց նա:

Շարմազանովը նշեց, թե բնականաբար այս ամենը չէր կարող անհետևանք մնալ: «Նման որոշումները ջղաձգումների մեջ են գցում թուրքական իշխանություններին: Գործը հասել է նրան, որ պարոն Էրդողանն անում է ոչ տրամաբանական, անհեթեթ հայտարարություններ, որը անտրամաբանական է նույնիսկ նրանց համար, որոնք մասնակցելու են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին»,-ասաց նա:

«Մարդն ասում էր, որ հայերն իրենք են հարմարեցրել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը Գալիպոլիի ճակատամարտի հետ: Սա ցինիզմի ամենավերջն դրսևորումն է: Բայց ուզում եմ իմ թուրք գործընկերներին ու նրանց բարեկամներին հիշեցնել, որ պետք չի շատ ոգևորվել Գալիպոլիով: Այդ բանակը ուղիղ երեք տարի անց 1918թ-ի մայիսին խայտառակ պարտություն է կրել Հայոց առաջին պետության և հայկական բանակին՝ Սարդարապատում: Եթե չգիտեք, իմացեք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ