Մոլորված ձկնորսին շուրջ 100 օր հետո հայտնաբերել են օվկիանոսում /Տեսանյութ/
Պերուացի ձկնորսը, ով 95 օր շարունակ ծովում մոլորված դեգերել է, հայտնաբերվել է Խաղաղ օվկիանոսում:
61-ամյա Մաքսիմո Նապա Կաստրոն դեկտեմբերի 7-ին մեկնել է երկշաբաթյա ձկնորսության ափամերձ Մարկոնա քաղաքից, որը գտնվում է Պերուի հարավային ափին:
Տասը օր անց փոթորիկը նրան նավաբեկության է ենթարկել՝ թողնելով նրան սպառվող պաշարներով:
Նրա ընտանիքը որոնումներ է սկսել, սակայն Պերուի ծովային պարեկները չեն կարողացել գտնել նրան:
Միայն չորեքշաբթի օրը Էկվադորի պարեկային Don F նավը նրան գտավ ափից 1094 կմ (680 մղոն) հեռավորության վրա՝ ջրազրկված և ծայրահեղ ծանր վիճակում:
Մաքսիմոն ողջ է մնացել՝ իր նավով անձրևաջուր խմելով և ուտելով այն, ինչ կարող էր գտնել՝ կրիաներ, թռչուններ և ուտիճներ:
Նրա վերջին 15 օրն անցել է առանց սննդի։
Ձկնորսը նշում է՝
«Ես ամեն օր մտածում էի մորս մասին։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ երկրորդ հնարավորություն է տվել»։
Մանրամասները՝ կից տեսանյութում: