10 պատվիրանները 5 միլիոն դոլարով վաճառել են /Տեսանյութ/
Հին Կտակարանի տասը պատվիրանների ամենահին տախտակը վաճառվել է 5 միլիոն դոլարով:
Այն թվագրվում է ուշ հռոմեական-բյուզանդական դարաշրջանից մոտ 1500 տարի:
Անանուն գնորդը նախատեսում է արտեֆակտը նվիրաբերել իսրայելական հաստատությանը:
115 ֆունտ կշռող եւ երկու ոտնաչափ բարձրություն ունեցող քարը հայտնաբերվել է 1913 թվականին՝ նոր երկաթուղային գծի պեղումների ժամանակ, որը գտնվում է ներկայիս Իսրայելի հարավային մասում:
Այն հայտնաբերվել է վաղ շրջանի սինագոգների, մզկիթների եւ եկեղեցիների վայրերի մոտ եւ մակագրված է աստվածաշնչյան 10 օրենքներով:
Այնուամենայնիվ, գտածոյի նշանակությունը լիովին չի գնահատվել, եւ քարը երեք տասնամյակ շարունակվել է օգտագործվել ինչ-որ մեկի տանը՝ որպես սալահատակ:
Բարեբախտաբար, սալաքարի պատմական նշանակությունն, ի վերջո, ճանաչվեց ու պահպանվեց։
Մանրամասները՝ կից տեսանյութում: