02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել մարշալ Բաղրամյանի հուշարձանին․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
  «ՀՀԿ ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել մարշալ Բաղրամյանի հուշարձանին։
1897-ի դեկտեմբերի 2-ին ծնվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս,ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը։
1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ օսմանյան Կայսրության դեմ։ Կարճ ժամանակ մասնակցելով Կովկասյան ռազմաճակատի մարտերին ընդունվում է Թիֆլիսի ենթասպաների դպրոցը։ Այն ավարտելուց հետո, 1917 թվականին կրկին մեկնում է ռազմաճակատ՝ համալրելու Էրզումի շրջանում գործող ռուսական զորքերի շարքերը։ 1917-1918 թվականներին Բաղրամյանը ականատես է լինում Կովկասյան ռազմաճակատում կատարված արմատական փոփոխություններին, մասնակցում հայ ժողովրդի ազատագրության համար մղված կռիվներին, Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին, որպես դասակի հրամանատար։
Բաղրամյանը 1923-31 թվականներին հայկական հեծյալ գնդի հրամանատար էր։
1925 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի (Լենինգրադի) հեծելազորային դպրոցը, 1934 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
Այդ ընթացքում ծառայել է Հայաստանում տեղակայված խորհրդային զորքերում, Էջմիածինում, Երևանում, Գյումրիում։
1935-1936թթ. թվականներին ծառայել է՝ որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ, 1938 թվականից ավագ դասախոս է եղել ԽՍՀՄ ԶՈւ-ի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։
1940 թվականի սեպտեմբերին նշանակվում է Կիևի Կարմրադրոշ ռազմական հատուկ օկրուգի բանակներից մեկի, ապա օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ։
1941 թվականի հունիսի 22-ին, այդ պաշտոնում նա դիմավորում է Հայրենական Մեծ պատերազմը։
Նացիստական Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժելուց հետո 1941 թվականի հունիսին Բաղրամյանը նշանակվում է շտաբի պետի տեղակալ Հարավ-արևմտյան ռազմաճակատում, որի շտաբը Կիևում էր։ Մասնակցել է մեծ տանկային ճակատամարտերին Ուկրաինայի արևմուտքում, Կիևի պաշտպանության ճակատամարտին, որի հրամանատարն է եղել գեներալ Միխայիլ Կիրպոնոսը։ Կիևի պաշտպանության հերոսական և հարավարևմտյան ռազմաճակատի նահանջի ծանր օրերին Բաղրամյանը եղել է շտաբի պետի տեղակալ, ապա շտաբի պետ։ Գեներալ Միխայիլ Կիրպոնոսը զոհվեց և ամբողջ զորքը գերի ընկավ գերմանացիներին։
Բաղրամյանը այն քիչ սպաներից էր, ով կարողացավ խուսափել գերմանական գերությունից։ Ապա Բաղրամյանը նշանակվեց մարշալ Սեմեոն Տիմոշենկոյի շտաբի պետ և մարտնչեց Ռոստովի մոտ, ինչպես նաև մասնակցեց  Խարկովյան հակահարձակմանը 1942 թվականին։ Այս ժամանակ Բաղրամյանը անհաջող խոշոր հակահարձակման համար խնդիրներ ունեցավ, սակայն շուտով դրանք հարթվեցին և նրան նշանակեցին Ռոկոսովսկու նախկին` 16-րդ բանակի հրամանատար, որը արդեն կոչվում էր 11-րդ գվարդիական բանակ։ Հենց այս բանակի հրամանատարի պաշտոնում նա վարեց մի քանի բացառիկ հաջողված ռազմագործողություններ, այդ թվում նաև Օրյոլի մոտ «Կուտուզով» օպերացիան։
1943 թվականի նոյեմբերին Բաղրամյանը գեներալ-գնդապետի կոչումով նշանակվեց 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար և մասնակցեց 1944 թվականի խորհրդային մեծ հարձակմանը Բելառուսում և Լիտվայում՝ («Բագրատիոն» օպերացիա)։ Նրա բանակները ճեղքեցին-հասան Բալթիկ ծով և շրջապատեցին 30 գերմանական դիվիզիաների Լատվիայում։ Այս ռազմական սխրագործության համար Բաղրամյանն արժանացավ Սովետական Միության հերոսի կոչման։
1945 թվականի սկզբին նրա բանակը մասնակցեց Արևելյան Պրուսիայի գրավմանը։ Բաղրամյանն էր ղեկավարում Քեոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավման օպերացիան. 1945 թվականի ապրիլին և 1945 թվականի վերջին ստիպեց Մերձբալթիկայում շրջափակված գերմանական հզոր զորախմբավորմանը հանձնվել։
Հավերժ փառք Մեծ Հայրենականի հայ հերոսներին»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ