Միջկրոնական բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 130-ի /Տեսանյութ/
Պակիստանի հյուսիս-արևմուտքում բռնությունները շարունակվում են այն բանից հետո, երբ նոյեմբերի 21-ին զինված անձինք կրակ են բացել շիա ուխտավորներ տեղափոխող ավտոշարասյունների վրա:
Հարձակման հետևանքով զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է առնվազն 14 մարդ, վիրավորվել՝ 27-ը Քուրրամ շրջանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանի մոտ գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգում:
Վերջին 10 օրվա ընթացքում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվածների թիվը հասնում է առնվազն 130-ի, 200 մարդ վիրավորվել է,
Մանրամասները՝ կից տեսանյութում: