28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ուրիխանյանը բարձր է գնահատում Փաշինյանի գործունեությունը

«Քաղաքացիական շտաբի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը հայտարարություն է տարածել, որտեղ արձագանքել է «Իրատես de facto-ի» այսօրվա հրապարակմանը

«Լավ հասկանում եմ, որ քաղաքական դաշտում այսօր ձևավորվում են երկու ազդեցիկ, շատ որոշակի կողմնակիցների աջակցությունը ու վստահությունը վայելող քաղաքական ընդդիմադիր ուժեր, այն է` «Քաղաքացիական պայմանագիրը» և «Քաղաքացիական շտաբը»:

Պարզից էլ պարզ է, որ իշխանության կամ այլ շահագրգիռ ճամբարում այսօր մեկ օրակարգ կա` հակազդեցություն կամ գոնե մրցակցություն առաջացնել այս երկու ուժերի միջև: Այսօրվա թերթերից մեկում հայտնված և որոշ կայքերի թեթև ձեռքով տարածված իբր հրապարակումը հենց այս խոսքերիս առիթը դարձավ: Թեման մեկ և ընդմիշտ փակելու համար պաշտոնապես հայտարարում եմ` «Քաղաքացիական շտաբի» նախաձեռնող խումբը և Տիգրան Ուրիխանյանը անձամբ բարձր են գնահատում ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ «Քաղաքացիական պայմանագրի» մյուս  անդամների գործունեությունը, նրանց պայքարը հանուն երկրում առկա պրոբլեմների լուծման և հայաստանցու շահերի պաշտպանության:

Մենք գտնում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարևորագույն գործառույթ ունի երկրում և իրականացնելու է քաղաքական սերնդափոխության արդիական պահանջը: Մենք չենք տեսնում մեզ ո՛չ մրցակցային, ո՛չ էլ առավել ևս հակազդեցության դաշտում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ըստ մամուլի՝ «Քաղաքացիական շտաբ» ստեղծելու գաղափարի հետևում կանգնած են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը, այլև առաջին հերթին ռուսական ուժային միջին շրջանակներ: Վերջիններիս նպատակը, ի տարբերություն առաջինների, ընդդեմ Նիկոլի քաղաքացիական-արևմտյան շարժման բլոկ ստեղծելն է, որպեսզի բողոքական այն էլեկտորատը, որը դուրս է մնացել ԲՀԿ-ից, չգնա դեպ Նիկոլի շարժում, որն էլ ինչ-որ փուլում կարող է արևմտյան վեկտորը դեպ իրեն քաշել ու դաշտը ծածկել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ