Քիմ Քարդաշյանը ցանկանում է փաստաբան դառնալ /Տեսանյութ/
In Touch-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը սովորում է օրուգիշեր՝ նախատեսելով արմատապես փոխել իր ներկայիս ոճը:
«Քիմի իսկական իրավաբան դառնալու տենչն ու ձգտումն ավելի են խորանում, եւ նա նախատեսում է քննություն հանձնել փետրվարին՝
փաստաբան դառնալու համար։
Նա պետք է մեծ աշխատանք կատարի պատրաստվելու համար, եւ նա գիտի, որ քննությունը հանձնելու շանսերը առաջին անգամից այնքան էլ մեծ չեն,
բայց համոզված է, որ կհաղթահարի, ուստի այժմ իսկապես ջանադրաբար աշխատում է»,- նշել է նա։
Քիմի փաստաբանական քննություն հանձնելու փորձերն առայժմ ձախողվել են։ Նա երեք անգամ տապալել է դրանք։
Քիմն առաջին անգամ իրավաբան դառնալու իր ձգտման մասին հայտել էր 2019թ. եւ ներկայացրել է քառամյա պլան, որպեսզի իրականացնի դա՝
խուսափելով ավելի ստանդարտ եռամյա դասընթացից իրավաբանական դպրոցում։
Աղբյուրը նշել է, որ հիմա նա «ցանկանում է, որպեսզի մարդիկ իրեն ավելի լուրջ վերաբերվեն»։
Մանրամասները՝ կից տեսանյութում: