03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեղին քարտ է ստացել

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, որը 44-օրյա պատերազմի տարելիցին Եռաբլուրում շփվել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հետո էլ լրագրողների մոտ արդարացել, թե իր առողջական վիճակից էին հարցնում, քանի որ ծանր վիրահատություն է տարել, կուսակցության կողմից դեղին քարտ է ստացել։

Մեր տեղեկություններով, դեռ Եռաբլուրում գտնվելու պահին Թովմասյանին են զանգել «Ազատ հայրենիք» կուսակցությունից ու բերման ենթարկել: Ապա կոշտ զրույց են վարել նրա հետ, թե ինչպես էր լեզու թրջում այն մարդկանց հետ, որոնց պատճառով տնազուրկ է դարձել։ Թովմասյանն արդարացել է, թե ընդամենը բարեւել են, իր որպիսությունը հարցրել, բայց թիմում ոմանք այնքան են նյարդայնացել, որ հորդորել են այսուհետ իրենց չբարեւել, եթե Արցախը հանձնողներին բարեւելն իր համար սկզբունքային է»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ