Շաբաթական մինչև 10.000 միգրանտների կարտաքսեն /Տեսանյութ/
Դոմինիկյան Հանրապետությունը հայտարարել է, որ նախատեսում է շաբաթական արտաքսել մինչև 10.000 ապօրինի միգրանտների՝ անվերահսկելի ներգաղթի դեմ պայքարելու համար:
Ծրագրի մասին հայտարարել է նախագահ Լուիս Աբինադերի խոսնակ Հոմերո Ֆիգերոան, ով մեղադրել է միջազգային հանրությանը դանդաղ արձագանքի համար՝
հարևան Հայիթիում ամիսներ շարունակ ավազակային բռնությունները չվերացնելու և կայունությունը չվերականգնելու համար:
Տասնյակ հազարավոր հաիթցիներ փախել են սահմանից դեպի Դոմինիկյան Հանրապետություն:
Քննադատներն ասում են, որ նախագահ Աբինադերի կառավարությունը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել Հաիթիի միգրանտների նկատմամբ,
որոնցից շատերը փախչում են մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում ծայրահեղ խմբակային բռնությունից և աղքատությունից խուսափելու համար:
Մանրամասները՝ կից տեսանյութում: