15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“ELLE” ամսագրի շապիկին առաջին անգամ տղամարդու նկար կլինի /ֆոտո/

Դեյվ եւ ՎիկիԲեքհեմԿանանց վարկանշային “ELLE” ամսագիրն առաջին անգամ իր շապիկին տեղադրել է տղամարդու նկար:

Ամսագրի հուլիսյան համարի շապիկին կանանց կուռք, սեքս-խորհրդանիշ Դեյվիդ Բեքհեմն է: Բրիտանական հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիր Լորեյն Քենդին ամսագրի շապիկին տղամարդու նկար տեղադրելու որոշումը համարում է ամենակարեւոր բիզնես-քայլն իր ողջ կարիերայի ընթացքում: Համարը շուտով կլինի վաճառքում եւ կպարզվի` արդյոք նման ռիսկային քայլն արդարացված էր, թե` ոչ:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը` Դեյվիդ Բեքհեմը, մեծ պատիվ է համարում լինել առաջին տղամարդը, ում նկարը կհայտնվի կանանց ամենահեղինակավոր ամսագրերեից մեկի շապիկին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ