03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Ո՞նց կարող են չհարգել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերքեց այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ին հովանավորում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Եթե պետք է, մենք ինքներս կհովանավորենք ուրիշ ուժերի, և դա ձեզ հայտնի է, չեմ ուզում փակագծերը բացել»,-ասաց նա: Դիտարկմանը, որ ԲՀԿ-ականները գործող վարչապետին ու Կառավարությանն այնպես չեն քննադատում, ինչպես նախկինին, Մելքումյանը չհամաձայնեց.

 «Վարչապետին չքննադատելու հարց չկա, ուշադիր նայեք իմ ելույթները, հեռուստատեսային հաղորդումները. մերկապարանոց ցանկացած քննադատություն մերժում եմ, բոլոր քննադատությունները պետք է հիմնվեն խոր մասնագիտական վերլուծությունների վրա, եթե քննադատությունը համարում եք, որ պետք է անձերին անդրադառնանք…. Դա քննադատություն չէ»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք հանդիպո՞ւմ են ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, Մելքումյանը պատասծանեց. «Գագիկ Ծառուկյանը մեր ղեկավարն է եղել, իրեն հարգում ենք, ինչպես նաև իր որոշումները, ո՞նց կարող ենք չհարգել մի մարդու, որ մեր անցած ճանապարհում լրջագույն դեր է ունեցել»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ