Հունաստանը տուրիստների համար հարկատեսակ է սահմանել /Տեսանյութ/
Հունաստանի իշխանությունները 20 եվրոյի չափով հատուկ վճար կսահմանեն զբոսաշրջային նավի ուղևորների համար, որոնք ամռանը կժամանեն հանրաճանաչ
Միկոնոս և Սանտորինի կղզիներ։
Դա անհրաժեշտ է այս տարածքներում զբոսաշրջիկների հոսքը կարգավորելու համար, ասել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Kathimerini թերթի փոխանցմամբ՝ զբոսաշրջային նավարկության հանգստյան հարկից ստացված եկամուտների մի մասը կփոխանցվի մունիցիպալ բյուջե՝
տեղական ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու համար։
Բացի այդ, իշխանությունները մտադիր են սահմանափակել զբոսաշրջային նավերի քանակը,
որոնք կարող են միաժամանակ ժամանել կղզիների նավահանգիստներ։
Միկոնոսը և Սանտորինին նաև կուժեղացնեն բնապահպանական վերահսկողությունը և կպայքարեն քաղցրահամ ջրի պակասի դեմ:
Հիշեցնենք, որ Էգեյան ծովում գտնվող Սանտորինի և Միկոնոս կղզիները զբոսաշրջության հայտնի վայրեր են:
Տեղի սակավաթիվ բնակիչներով հանդերձ այստեղ ամեն տարի այցելում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: