29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Բավականին լուրջ և շատ կարևոր փաստաթուղթ է»

Մարտի 24-28-ը տեղի ունեցավ Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան, որի ընթացքում մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության  եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման» համատեղ հռչակագիրը։

Փորձագետ Նաիրա  Մկրտչյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է, նախագահի այցով հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա:

Նա ասել է նաեւ, որ նման այցը վերջին շրջանում մեր արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերումներից մեկն էր:

Այցի ժամանակ Հայաստանը ողջունել էր Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձեւավորելու  Չինաստանի նախագահ  Սի Ձինպինի առաջ քաշած գաղափարը։

Փորձագետը նշել է, որ եթե Մետաքսի ճանապարհի հարավկովկասյան հատվածն անցնի Հայաստանի տարածքով, դա երկրի զարգացման համար լավ հեռանկարներ կբացի։

«Շատ լավ է, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել անպայման միանալ այդ նախագծին, քանի որ դարեր շարունակ նա եղել է Մետաքսի ճանապարհի կարեւոր տարանցիկ կետը, եւ 21-րդ դարում լավ կլինի, եթե կարողանա վերականգնել տարածաշրջանում իր այդ դիրքը: Սա կարող է ռազմավարական մեծ նշանակություն ունենալ Հայաստանի համար»,- ասել է նա` նշելով, որ Հայաստանը Հարավային Կովկասում դառնում է Չինաստանի կարեւոր գործընկերը։

Խոսելով «ՀՀ և ՉԺՀ միջև բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագրից` Ն.Մկրտչյանն ասել է, որ դա բավականին լուրջ և շատ կարևոր փաստաթուղթ է և դրանով ստեղծվում են հիմքեր հետագա առավել սերտ և համապարփակ համագործակցության համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ