22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ջարվանեսի կամուրջը

Ջարվանեսի կամուրջը գտնվում է Հադրութի շրջանի Տումի գյուղից մոտ 2․5 կմ  հյուսիս-արևմուտք, Իշխանագետի Տումի վտակի վրա ։

Կամուրջը հայտնի է Ջարվանես կամ Ջրվանես անուններով։ Կառուցման վերաբերյալ պատմական տեղեկությունները բացակայում են։

Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների` կամուրջը կառուցվել է 13-րդ դարի կեսերին։

Այն կարևոր ճանապարհային կապող հանգույց է հանդիսացել Քթիշ բերդի, Գտչավանքի և նրանցից հյուսիս ընկած տարածաշրջանների համար։

Կամուրջը նախատեսվել և կառուցվել է հետիոտնի և սայլակառքերի համար։ Կամարակապ միաթռիչք շինություն է։

Կառուցված է կոպտատաշ և անմշակ քարերով, ամրացված կրաշաղախով։ Կամրջի խելերի հիմքերը նստած են բնական մեծ ժայռերի վրա։

Թռիչքի երկարությունը 5,30 մետր է, անցուղու լայնությունը՝ 3,01 մետր, բարձրությունը ջրի մակարդակից՝ 6 մետր։

Կամուրջը գտնվում էր լավ վիճակում և օգտագործվում էր։ 44-օրյա պատերազմի ընթացքում չի տուժել։

Հուշարձանի ներկա կարգավիճակի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։

Ըստ Google earth արբանյակային ծառայությունների տրամադրած նկարների՝  2021 թվականի դրությամբ կամուրջը կանգուն վիճակում է։

Սկզբնաղբյուր՝ monumentwatch.org

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ