17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստուգումները շարունակվում են…

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ ԵՄ զեկույցի հետ, ըստ որի հայաստանյան մի շարք ոլորտներում որևէ դրական տեղաշարժ չկա։ Նա գտնում է, որ զեկույցը չափազանցված է, քանի որ մի շարք ոլորտներում դրական փոփոխությունները տեսանելի են անգամ անզեն աչքով։

«Խիստ եք մոտենում, ինձ թվում է, որ բոլոր ոլորտներում առաջընթաց կա։ Օրինակ՝ լրատվական դաշտի ազատությունը, քանի որ տարիներ առաջ ընդդիմադիրները բողոքում էին, որ հեռուստաընկերություններն ու մամուլը նրանց չի լուսաբանում, հիմա հակառակն է՝ ավելի շատ ընդդիմությանն են լուսաբանում»,- ասաց Հանրապետականը՝ հավելելով, որ այսօր ազատ է նաև խաղաղ հավաքներ անցկացնելը։

Նա վստահեցնում է, որ այսօր չեն գրանցվել դեպքեր, որ խանգարեն մարդկանց խաղաղ հավաքները, կամ փակեն մարզերից եկող բնակիչների ճանապարհը։ «Բոլոր ցույցերից հետո քննարկում է ծավալվում, չի եղել մի դեպք, որ նույնիսկ 5 հոգին բողոքեն, և մենք նրանց խնդրին չանդրադառնանք»,-կարծում է Վահրամ Բաղդասարյանը։

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, ով ապրիլի 24-ից նախաձեռնել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել՝ Բաղդասարյանը նկատեց. «Ես նրան քաղաքական գործիչ չեմ համարում, և թող հանրություն անդրադառնա և գնահատական տա։ Ես վստահ եմ, որ ինքը մինչև ապրիլի 24-ը կգիտակցի և չի անի նման»,-վստահեցրեց պատգամավորը։

Այն դիտարկմանը, թե հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում ՀՀԿ-ական գործարարներին պատկանող բիզնեսներում, ինչո՞վ եք պայմանավորում այս ամենը, ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունները, պատգամավորը վստահորեն պատասխանեց, որ կուսակցական պատկանելիությունը չի կարող նպաստել, որ զերծ մնան հարկային ստուգումներից։ «Սովորական գործընթաց է, որին պետք է նորմալ վերաբերվել՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։ Սերժ Սարգսյանը միշտ էլ հայտարարել է, որ անձնական վերաբերմունքը չի կարող անդրադառնալ հարկային ստուգումների վրա, և, կարծում եմ , որ պետք է շարունակական լինի։ Մենք չենք անձնավորում, քանի որ բոլորը պետք է գործեն հարկային դաշտում»,-շեշտեց Վահրամ Բաղդասարյանը և հավելեց, որ ինչ վերաբերվում է Ծառուկյանի բիզնեսում կատարվող ստուգումներին, ապա դրանք շարունակվում են:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ