08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները Վաշինգտոնում են

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Բայրամովը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։

Վաշինգտոնում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, ադրբեջանական կողմից ևս տեղեկություն չկա, թե արդյոք նախատեսված է հանդիպում Բայրամովի ու Միրզոյանի միջև։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ