Քնել է Բրիտանիայում, արթնացել Թայլանդում
33-ամյա բրիտանացի Ֆիլիպ Բոյելը մի օր արթնացել է Թայլանդում եւ չի կարողացել անգամ հիշել, թե ինչպես է այնտեղ հայտնվել: Դրա նախօրեին նա բուռն գիշեր է անցկացրել:
«Մենք մինչեւ առավոտվա 10-ը զվարճանում էինք, դա իսկական խենթություն էր, մենք անհաշվելի քանակով գարեջուր էինք խմում: Հետո հիշում եմ, որ իմ տան մոտ էի, հետո էլ ոչինչ չեմ հիշում»,- պատմում է տղամարդը:
Ավելի ուշ պարզվել է, որ նրա ընկերը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, հենց նույն գիշեր թայլանդի տոմս է գնել, եւ իրենք մեկնել են Թայլանդ, որտեղ ընկերներ ունեն:
«Սկզբում մի լավ վախեցա, հետո թուլացա եւ սկսեցի վայելել հանգիստը: Իսկ հաջորդ օրը վերադարձանք տուն»,- ասել է Ֆիլիպը: