23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոգով ՔՊ նախկին ընդդիմադիր քաղաքապետերը ընդհատակ են անցել: Սիսիանում «գառնուկների քասթինգ է». Հրապարակ

Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր մեկնում է Սյունիքի մարզ՝ եռօրյա շրջագայության: Առաջին կանգառը՝ Մեղրի, ապա՝ Քաջարան, շաբաթ օրը՝ հանդիպում Կապանում։ Արթուր Սարգսյանը շարժման մեկնարկից սրբազանի կողքին է, ոմանք կատակում են, թե ախրաննիկն է: Նա համայնքում մեծ հեղինակություն է վայելում։ Մեր սիսիանցի զրուցակիցը կատակեց, թե «գառնուկների քասթինգ է», մարդիկ առաջարկում են` գառնուկով դիմավորել, մատաղ անել:

Փոխարենը ընդհատակ են անցել նրա ընկերները՝ Առուշ Առուշանյանը, Գեւորգ Փարսյանն ու Մանվել Փարամազյանը, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին, հիմա թեեւ թղթով ՔՊ-ական չեն, բայց հոգով ՔՊ են։ Ի դեպ, սրբազանի այցը  քայլարշավի  ֆորմատով է լինելու, նա շրջելու է փողոցներում, զրուցելու է սյունեցիների հետ:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ