Փաշինյանը մի այլ կերպ է ոգեւորվել
Չար լեզուներն ասում են, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած ծեծուջարդի «մաստեր կլասից» հետո, Փաշինյանը մի այլ կերպ է ոգեւորվել: «Հո տրամադրություն չուներ»,- նշում է մեր աղբյուրը։ ԱԺ-ն «պատվով» լքելուց հետո` իր մոտ է հրավիրել մանկության ընկերոջը` ՆԳՆ նախարարին ու իր երախտիքը հայտնել` իրեն այդչափ նվիրվածությունը ծեծուջարդով ապացուցելու համար, գրում է Իրավունքը:
Նույն աղբյուրները նշում են, որ Վահե Ղազարյանը, այնուամենայնիվ, մտահոգություն է հայտնել, որ դժվար է ոստիկաններին համոզելը նման բիրտ ուժ կիրառելու մեջ։ Սակայն Փաշինյանը հանգստացրել է` ասելով, որ ինքն իր հերթին «կանտրոլի» տակ է պահում իրավիճակը։