12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վետերանները պիտանի չե՞ն

«Այսօր հայկական պետությունը հայկական բանակի շնորհիվ գոյություն ունի, մենք պետք  է ամեն օր փառք տանք, որ ունենք առողջ, կարգապահ բանակ, տղաներ, որոնք ապահովում են երկրի անվտանգությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Արշակյանի դիտարկմամբ հասարակության մեջ անշնորհակալության բարդույթ կա.«Ովքեր պանիկայի մեջ են, նրանք անշնորհակալ են: Հայկական բանակը հաջողությամբ կատարում է իր ֆունկցիաները»,-նշեց Արշակյանը:

Խոսելով Արցախյան ազատամարտի վետերաններին՝ սահմանին տեսնելու փաստի մասին Արշակյանը նշեց, որ նրանք արդեն բավականին տարիքով են, իսկ տարիքով ազատամարտիկից օգուտը ավելի քիչ կլինի:

«Ես իմ հեղինակությամբ, գիտելիքներով ընդամենը կխանգարեմ քսանմեկամյա լեյտենանտներին», -ասաց նա և ավելացրեց, որ կարծում է, որ թեև վետերանը հարգանքի արժանի է,  հեղինակություն է վաստակել, սակայն այս դեպքում պիտանի չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ