11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սաստեք նման պատգամավորներին. Բիշարյանն՝ Արզումանյանից

«Չի կարելի պատգամավորը պատգամավորին հորդորի, որ մի մեկնաբանիր ու մի օգտվիր կանոնակարգից, սա անընդունելի է»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի, ով Օսմանյան կայսրությունում հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության քննարկման ժամանակ հորդորել էր այդքան երկար չքննարկել մի հարց, որին բոլորը կողմ են: 

Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին խնդրեց սաստել նման պատգամավորներին: «Նրանք արգելում են օգտվել մեր պատգամավորական լիազորություններից: Անընդունելի է դահլիճում նման մոտեցումը»,-նկատեց Բիշարյանը: 

Ապա Արզումանյանը նախքան բուն ելույթին անցնելն արձագանքեց Բիշարյանին. «Դա ասում են մարդիկ, որոնք ներկայացնում են այն կոալիցիան, որը կարծիք հայտնելու համար հարյուրավոր մարդկանց բանտերն է նետել: Դուք ինձ եք ասում կարծիք հայտնելու, ընդամենը ասել եմ, որ քանի որ կոնսենսուսային տեքստ է, յուրաքանչյուր ելույթ ունեցող սկսում էր նրանից, որ ուշացած է: Երկու ու կես ամիս կայքում դրված է, ասում եք՝ ինչի մեզ ցույց չեք տվել, գայինք, ձեր տեղը ձեր կոմպյուտերները միացնեինք, ծանոթանայիք, առաջարկներ ներկայացնեիք»,-եզրափակեց Արզումանյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ