11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հենց այդ քաղաքականության արդյունքն է»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի խոսքով՝ վտանգավոր երանգներ կան առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածում, որտեղ անդրադարձ է կատարվում ցեղասպանության համահայկական հռչակագրին: Այս մասին նա նշեց այսօր «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագծի քննարկմանը: Գեղամյանը հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանը կողմ է հայ-թուքրական բարեկամությունների հաստատմանը, սահմանը բացելուն, ու հարցրեց, թե էլ ինչպես է իրեն իրավունք վերապահում ու քննադատում հռչակագիրը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ շեշտեց, որ այսօր ՀՀՇ-ի  քաղաքականության հետևանքն է, որ չունենք այդ ցեղասպանությունները դատապարտող հայտարարություն, ինչպես նաև Կարսի, Մոսկվայի պայմանագրերի վերաբերյալ: 

«Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունում էր Գյուլի գալը Հայաստան, ու 2008 թվականին, երբ պայքար էր ընթանում իշխանափոխության համար, նա հետաձգեց հանրահավաքը, որը չեղավ Գյուլի գալու պատճառով»: Փոստանջյանը ներողություն խնդրեց հույներից ու ասորիներից, որ այսքան ուշ են ընդունում այս հայտարարությանը, ներողություն խնդրեց եզդիներից, որ նրանց ցեղասպանության մասին հայտարարության մեջ նշված չէ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ