22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախագահը հյուրընկալել է մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինին, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի մեկնաբան Ալեքսանդր Մինկինին, Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Լեոնիդ Մլեչինին, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Մարինա Զախարովային, ինչպես նաև Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանին, ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Բորիս Րեզնիկին և էստոնական «Դելֆի» գործակալության գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդին:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների շուրջ:

Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային արդի խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ